Գրականություն 9

Սադիի վերջին գարունը

Սաադին պարսիկ բանաստեղծ էր, ով զգում էր աշխարհի անցողիկությունը: Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փառաբանում է կյանքի հավերժական գեղեցկությունը: Սաադին զգում էր, որ իր կյանքն անցել է մի վայրկյանի պես: Նա գիտեր, որ դա իր կյանքի վերջին գարունն էր և գարնան այդ զարթոնքը ոգևորում էր նրան: Այգում նստած՝ նա խորհում էր կյանքի անցողիկության և իր ապրած տարիների մասին: Հետո նրան հյուր է գալիս Նազիաթը:  Կյանքի վերջին վայրկյաններին Սաադին Նազիաթին խնդրում է <<Գյուլստան>>-ի վերջին էջին գրել հետևյալ տողերը. <<Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով>>:

Գրականություն 9

Ինքնակրթությունը,որպես մասնագիտական կողմնորոշում

Ինքնակրթությունը,որպես մասնագիտական կողմնորոշում.

Իմ կարծիքով մեզ դպրոցում,համալսարանում կամ մեկ այլ հաստատություններում որքան էլ կրթեն,սովորեցնեն միևնույն է մեր կյանքում մենք ունենք ինքնակրթության խնդիր։Մեր ուղեղում հիշվում է և տպավորվում է այն ամենը ինչը մեզ հետաքրքում է և այդպես մենք կարողանում ենք ձեռք բերել նախասիրություններ և նախընտրում ենք այս կամ այն թեման և մասնագիտություն։

Կարելի է ասել,որ ուսումնական հաստատությունները մեզ տալիս են հնարավորինս շատ քիչ բազային գիտելիք,կամ ուղղակի առաջարկում են սովորել։

Քանի որ դպրոցում շատ առարկաներ կան,որ մեզ հետագայում այդքան էլ պետք չեն գալու այդ իսկ պատճառով ինքնակրթվելը ավելի լավ միջոց է,որովհետև այդ ժամամանկ մենք որոնում ենք այն ինչ մեզ հարկավոր է իմանալու համար։Ի վերջո այս զարգացած դարում համացանցը ողողված է սովորեցնող տեսանյութերով,օնլայն գրքերով և այդպես շարունակ։

Ժամանակները փոխվում են և ինքնակրթությունը ավելի կարևոր է դառնում։Իմ կարծիքով՝ինքնակրթության միջոցով մարդը կարող է ավելի հմուտ մասնագետ դառնալ իր նախընտրած ոլորտում,բայց երբեմն ինքնակրթվելու համար պետք է ունենալ մոտիվացիա և մենք յուրաքանչյուրս հնարավորինս շատ մեր ընկերներին հարազատներին օգնել այդ հարցում։

Գրականություն 9

Աշխարհի լավագույն համալսարանները

Անհատական նախագիծ.

1.Օքսֆորդի համալսարան

Օքսֆորդի համալսարանը հանրային հետազոտական ​​համալսարան է, որը գտնվում է Օքսֆորդում, Անգլիա: Այն անգլիախոս աշխարհի ամենահին համալսարանն է և աշխարհի երկրորդ ամենահին համալսարանը:

Տարեկան Օքսֆորդը ֆինանսական աջակցության վրա ծախսում է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ամենացածր եկամուտ ունեցող բակալավրիատի ուսանողները կարող են անվճար սովորել:

Օքսֆորդի համալսարան ընդունելությունը շատ մրցունակ է: Օքսֆորդը սովորաբար ունի մոտ 3,300 բակալավրիատ և 5500 ասպիրանտական ​​տեղ: Հազարավոր մարդիկ դիմում են Օքսֆորդի համալսարան, բայց միայն փոքր տոկոսն է ընդունվում: Օքսֆորդը Եվրոպայի համալսարանների համար ընդունելության ամենացածր ցուցանիշներից մեկն է:

2.Քեմբրիջի համալսարան

Քեմբրիջի համալսարանը աշխարհի երկրորդ լավագույն պետական ​​համալսարանն է, որը գտնվում է Քեմբրիջում, Միացյալ Թագավորություն: Կոլեգիալ հետազոտական ​​համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին և 1231 թվականին Հենրի III-ի կողմից տրվել է թագավորական կանոնադրություն:

Քեմբրիջը երկրորդ ամենահին համալսարանն է անգլիախոս աշխարհում և աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, որը պահպանված է: Այն ունի ավելի քան 20,000 ուսանող 150 երկրներից:

Քեմբրիջի համալսարանն առաջարկում է 30 բակալավրիատ և ավելի քան 300 ասպիրանտուրայի դասընթացներ.

  • Արվեստ եւ հումանիտար գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Կլինիկական բժշկություն
  • Հումանիտար և սոցիալական գիտություններ
  • Ֆիզիկական գիտություններ
  • տեխնոլոգիա

3.Պեկինի համալսարան

Պեկինի համալսարանը հանրային հետազոտական ​​համալսարան է, որը գտնվում է Պեկինում, Չինաստան: Հիմնադրվել է 1898 թվականին որպես Պեկինի կայսերական համալսարան։

Պեկինի համալսարանն առաջարկում է ավելի քան 128 բակալավրիատի ծրագրեր, 284 ասպիրանտական ​​ծրագրեր և 262 դոկտորական ծրագրեր՝ ութ ֆակուլտետներում.

  • գիտություն
  • Տեղեկատվություն և ճարտարագիտություն
  • Հումանիտար
  • Հասարակական գիտություններ
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Առողջապահական գիտություն
  • Միջառարկայական և
  • Ավարտական ​​դպրոց

Պեկինի համալսարանի գրադարանը ամենամեծն է Ասիայում՝ 7,331 միլիոն գրքերի հավաքածուով, ինչպես նաև չինական և արտասահմանյան ամսագրերով և թերթերով:

Պեկինի համալսարանում դասընթացները դասավանդվում են չինարեն և անգլերեն լեզուներով:

4.Ցինգհուա համալսարան

Ցինհուա համալսարանը հանրային հետազոտական ​​համալսարան է, որը գտնվում է Չինաստանի Պեկինի Հայդիան թաղամասում: Հիմնադրվել է 1911 թվականին որպես Ցինխուա կայսերական քոլեջ։

Ցինհուա համալսարանն առաջարկում է 87 բակալավրիատ և 41 փոքր աստիճանի մասնագիտություններ, ինչպես նաև մի քանի ասպիրանտական ​​ծրագրեր: Tsinghua համալսարանի ծրագրերը հասանելի են այս կատեգորիաներում.

  • գիտություն
  • Ճարտարագիտություն
  • Հումանիտար
  • Օրենք
  • Դեղ
  • պատմություն
  • Փիլիսոփայություն
  • Տնտեսագիտություն
  • կառավարում
  • Կրթություն և
  • Արվեստ

Ցինհուա համալսարանում դասընթացները դասավանդվում են չինարեն և անգլերեն լեզուներով: Ավելի քան 500 դասընթացներ դասավանդվում են անգլերենով:

Ցինխուա համալսարանը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ուսանողներին:

5.Սիդնեյի համալսարան

Սիդնեի համալսարան Ավստրալիայի ամենահին համալսարանը։ Հիմնադրվել է 1850 թվականի հոկտեմբերի 1-ին։ Տեղեկայված է Նոր Հարավային Ուելի Սիդնեյ նահանգում։ Գործունեությունը սկսել է 1852 թվականի հոկտեմբերի 11-ին։ Համարվում է Ավստրալիայի լավագույն համալսարաններից և ըստ տարբեր վարկանիշավորման աղյուսակների՝ ընդգրկված է աշխարհի լավագույն 20 համալսարանների շարքում։

1995 թվականին համալսարանը մասնակցել է Ավստրալիայի տեխնոլոգիական պարկի ստեղծմանը։

Ֆակուլտետներ.

Սիդնեյի համալսարանն ունի 16 ֆակուլտետներ և դպրոցներ։ Ուսանողների թվով ամենամեծ ֆակուլտետներն են հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետները և ձեռնարկատիրության դպրոցը։ Յուրաքանչյուր ֆակուլտետում տարեկան սովորում է մոտավորապես 4500 ուսանող։

  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ֆակուլտետ.
  • Ճարտարապետության, դիզայնի և նախագծման ֆակուլտետ.
  • Հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ.
  • Սիդնեյի բիզնես դպրոց.
  • Ատամնաբուժական ֆակուլտետ.
  • Կրթության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետ.
  • Ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ.
  • Բժշկական գիտությունների ֆակուլտետ.
  • Սիդնեյի իրավունքի դպրոց.
  • Սիդնեյի բժշկական դպրոց.
  • Սիդնեյի քույրական գործի և մանկաբարձության դպրոց.
  • Դեղագործության ֆակուլտետ.
  • Բնագիտական ֆակուլտետ.
  • Սիդնեյի արվեստի քոլեջ.
  • Սիդնեյի երաժշտաան կոնսերվատորիա.
  • Անասնաբուժության ֆակուլտետ.
Գրականություն 9

Լուիս Վերիսիմու Քիթը

Այս պատմությունը մի ատամնաբույժի մասին է, ով փորձում էր իր ընտանիքին և ծանոթներին: Ուզում էր հասկանալ, արդյոք մարդիկ իրեն սիրում են իր արտաքին տեսքի, թե` մարդկային հատկությունների և գիտելիքի համար: Նա սկսեց կրել կեղծ քիթ, որն ուղղակի փոխում էր արտաքինը , բոլորը հեռացան իրենից: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից,կինն ու աղջիկը տնից գնացին,նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Նա նման էր հարբեցող մեկի , որն անսովոր էր իր ընտանիքի համար: Ատամնաբույժի հետ խուսափում էին շփվել:
Միշտ էլ այդպես է լինում, երբ ինչ որ մեկը մյուսներից տարբերվող է և նման չէ մեծամասնությանը, իր պահվածքով, հագնվածքով, մտածելակերպով, նրան շրջապատող մարդիկ մատնացույց են անում և քննադատում։
Բայց ես գտնում եմ, որ պետք չէ նայել արտաքինին, այլ պետք է ծանոթանալ մարդու էության հետ, միգուցե տարօրինակ արտաքինով մարդը ավելի լավ հադկանիշներով է օժտված քան ավելի օրինավոր մեկը։

Հայոց լեզու 9·Գրականություն 9

Ավետիք Իսահակյան

Այս պատմությունը մի կայսեր մասին էր, ով ապարանքի պարտեզում զբոսնելիս հպարտանում էր իր փառքով, երիտասարդությամբ։Այս պատմության ժամանակահատվածում շոգ էր և մարդիկ, ինչպես նաև կենդանիները, չէին դիմանում սաստիկ շոգին։Մի օր երբ կայսերը զբոսնում էր լսում է՝ ինչպես են մարդիկ բողոքում ծանր սև գլխարկներից և ցանականում սպիտակ թեթև գլխարկներ։Նա այդ ամենը լսելով որոշում է, որ իր երկրի ժողովուրդը պետք է հանի սև ծանր գլխարկները փոխարինելով սպիտակ թեթև գլխարկներով։Նա կանչում է մեծ նախարարին, որպեսզի քննարկեն այդ խնդիրը։Այսպիսով հրատարակվեց օրենք, որում չպետք է կրել սև ծանր գլխարկ։Ոստիկանները գործի էին անցել հին գլխարկ կրողներին ծեծում էին, հրամանները չկատարողներին բանտարկում, իսկ հեռավոր վայրերում կտրում գլուխները ամրացնում ձողին մյուսներին վախեցնելու համար։ Այդ դաժան լուրերը թաքուն հասնում են կայսերի ականջին։Նա կանչում է մեծ նախարարին, որպեսզի իմանա ճիշտ է այդ ամենը, թե ոչ։Նախարարը հաստատում է այդ լուրը և կայսրը տրամադրությունը գցում է, քանի որ իր կարծիքով նա գրել էր մարդասեր նոր օրենք, որպեսզի մարդիկ չհոգնեին այդ գլխարկների մեջ, բայց այդ օրենքի պատճառով մարդիկ տանջվում էին։

Գրականություն 9

Ի՞նչ է ազատությունը

Ազատությունը հնարավորություն է ապրել քո կյանքով, անել այն, ինչ ուզում ես, սովորել այն, անել այն ինչ ցանկանում է քո սիրտը:Մտածում եմ, որ《ազատություն》բառը որոշ մարդկանց համար սանձարձակ լինելն է։Մարդիկ կարող են ազատ լինել իրենց մտքերի, իրավունքների, ցանկությունների մեջ առանց ոտնահարելու ուրիշի իրավունքները։Նաև չեմ պատկերացնում ինձ առանց ազատության, քանի որ ես ինձ ճնշված եմ զգում երբ չեմ կարողանում ազատ կարծիք, խոսք, միտք արտահայտել։Իմ կարծիքով ազատությունը հենց ինքն է որոշում ինչ ազատության իրավունք ունենք յուչաքանչյուրս։Ազատություն չի նշանակում անել այն ինչ ուզում ենք, քանի որ մենք չունենք իրավունք լիովին ազատ լինելու։Իմ կարծիքով ազատությունը եթե ունի սկիզբ ունի նաև վերջ և բացարձակ ազատությունը կարող է լինել միայն քո մտքի ազատությունը։Ազատությունը դա միաժամանակ շատ է, բայց այնքան քիչ։

Գրականություն 9

Ամանորյա շարադրություն

Շատ եմ սիրում Նոր Տարին, նոր տարին հիանալի տոն է: Ես միշտ այն անցակցրել եմ ընտանիքիս անդամների հետ՝Մայրիկիս, տատիկիս, պապիկիս և եղբորս հետ:Ինձ համար ամանորյա հրաշքը դա ձյունն է: Շատ եմ սիրում երբ ձյուն է գալիս,երբ քաղաքը ամբողջովին սպիտակ է լինում։Հրաշք է նաև այն, որ անցկացնում ես մոտիկ մարդկանց հետ:Շատ եմ սիրում այդ օրը նվերներ ստանալ։Մինչև 5 տարեկանը հավատացել եմ ձմեռ պապի գոյությանը,սակայ հիմայել եմ հավատում  բայց ոչ թե ձմեռ պապի գոյությանը, այլ հրաշքներին։Սակայն այն, որ մենք այսօր գոյություն ունենք դա արդեն հրաշք է,որ ունես կողքիդ հիանալի ընտանիք,ընկերներ այդ ամեն ինչը արդեն հրաշք է։Ես հուսով եմ որ եկող Նոր Տարուն կկատարվեն իմ ցանկությունների մի որոշ մասը։Ինձ համար հրաշքը դա ուրախություն է։Ես հրաշքներին հավատում եմ միշտ վերջում, այսինքն երբ զգում եմ, որ հրաշքը կատարվում է։

Գրականություն 9

Եղիշե Չարենց

1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։

Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի…

Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։

Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։

Լ1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: