Գրականություն 9

Վանո Սիրադեղյան Գառ-ախպերիկ

Այս պատմվածքում, Սիրադեղյանը կենդանիների կերպարներով բացատրում է մարդկային կյանքի հասարակ ապրելակերպը։ Հեղինակը մեզ այս պատմվածքով ուզում է հասկացնել, որ մարդիկ իրենց կյանքը վարում են այնպես, ինչպես իրենց շրջապատը, չէ որ մարդու կյանքում շրջապատը մեծ ազդեցություն ունի։ Եթե երեխան մեծանա մեծամիտ և ինքնահավան շրջապատում, այդպիսին էլ կդառնա, կամ եթե երեխան մեծանա օրինակ ՝ հանցագործների շրջապատում ՝ տեսնելով գողություններ, սպանություններ, նա էլ կդառնա այնպիսին։

Գրականություն 9

Վանո Սիրադեղյան 《Սիրելու տարիք》

Կարդացի Վանո Սիրադեղյանի <<Սիրելու տարիք>> պատմվածքը: «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»: Ինձ դուր է գալիս Վանո Սիրադեղյանի այս դիրքորոշումը: Նպատակ դնել և գնալ մինչև վերջ, առանց ուշադրություն դարձնելու ուրիշներին և նրանց կարծիքներին, հասնել ուզածիդ ցանկացած գնով: Քայլել այն մարդկանց  վրայով, ովքեր քեզ խանգարում են: Ինձ դուր են գալիս այդպիսի մարդիկ: Եթե քեզ խանգարում են հասնել ուզածիդ, ուրեմն պիտի առանց խղճի խայթ զգալու անցնես նրանց վրայով, ցույց տաս, որ դու ավելի ուժեղ ես, քան նրանք միասին հավաքված: 

Գրականություն 9

Հովհաննես Շիրազ

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազըքանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝Սիփան Շիրազը, պոետ էր։ 
Շիրազը հայտնի էր իր լավհումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ …մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք 
Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետըառաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանիվարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։ 
1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։ 
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։ 


Գրականություն 9

Գրականություն

Я убежден, что убийство под предлогом войны не перестает быть убийством. 
Համոզված եմ, որ պատերազմի պատրվակով սպանությունը չի դադարում սպանություն լինել։ 
Война — это когда за интересы других гибнут совершенно безвинные люди. 
Պատերազմն այն է, երբ բոլորովին անմեղ մարդիկ են մահանում ուրիշների շահերի համար: 
Война — это способ богатых людей защитить свои интересы, посылая детей среднего и бедного классов на смерть. 
Պատերազմը հարուստների իրենց շահերը պաշտպանելու միջոց է միջին և աղքատ  երեխաներին մահվան ուղարկելով։ 
Вас делают похожими, чтобы управлять вами. Когда начинается война, вас превращают в патриотов 
Ձեզ այնպես են արել, որ ուղղություն ցույց տան: Երբ պատերազմը սկսվում է, ձեզ հայրենասեր են դարձնում։ 
С тобой я мир обрел в разгар войны… 
Քեզ հետ ես խաղաղություն գտա պատերազմի մեջ…

Գրականություն 9

Գրականություն

Առաք
Առաքը տեսակով վախկոտ, եսասեր էր։Նա չուներ խիղճ և հարգանք ընկերների նկատմամբ։
                      Գլխավոր հերոս
Գլխավոր հերոսը շատ արդար մարդ էր, բայց միառժամանակ լեզվանի էր։Նա պայքարում եմ արդարության համար։
                         Միսս Դաֆնի
Նա շատ անխիղճ մարդ էր նրան հետաքրքիր չէր ոչ ոք։Նա առանց հասկանալու մեղադրում էր այն մարդկանց ովքեր իրականում մեղավոր չէին։
Իմ կարծիքով իմ տարիքային մարդկանց հատկապես աղջիկներին խանգառող բանը դա մարդկանց մտածելակերպն է հատկապես ծերերի։Մենք փորձում ենք ազատ ապրել ժամանակակից լինել, բայց շատ ժամանակ տատիկ, պապիկները վատ կարծիք են ձևակերպում