Առողջագիտություն

Թեժ գծի հեռախոսահամարներ

​Այս դասին մենք սովորել ենք թեժ գծի հեռախոսահամարները, որով կարող ենք շտապ օգնություն կանչել։
Երևանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն (108)
Հրշեջ ծառայություն (101)
Ոստիկանություն (102)
Շտապ բժշկական օգնություն (103)
Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն (911/112)
Գազի վթարային ծառայություն (104)
Փրկարար Ծառայություն (911)

Առողջագիտություն

Առաջին օգնություն

Այս առաջին բուժօգնության դասի ընթաթցքում սովորեցինք, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն։ Սկզբում անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի և ինչ վիճակում է։Կարող ենք նրան մոտենալ օգնել թե ոչ։Պարզելու համար, թե նա անգիտակից է թե ոչ, բարձր ասում են նրա անունը և պարտադրում են անել ինչ-որ ֆիզիկական աշխատանք։ Օրինակ՝ սեղմել ձեռքը, թարթել, բացել բերանը և այլն։ Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:

Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, և յուրաքանչյուր դեպքում պետք է զանգահարել շտապ օգնություն: Մինչև մասնագիտական օգնության ժամանումը պետք է վերահսկել տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը և գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետևյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում

Առողջագիտություն

Օտար Մարմին Շնչուղիներում

Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում ռեֆլեկտոր հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:
 Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները  դուրս են բերում: Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը,  առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով,  վախից չռված աչքերով, հայացքը  վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում  է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե,  օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը, կարող է մահանալ:
Առաջին Օգնություն
Մոտենում ենք տուժածին հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:
Մինչև մի տարեկան երեխաների թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից   բռնում ենք և  շրջելով` թափ տալիս:
Եթե կորցնում է գիտակցությունը պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում  վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:

Առողջագիտություն

Ջրազրկում

Փորկապություն


Ջրազրկումը հանդիսանում է փորկապության տարածված պատճառներից մեկը։ Հաստ աղիքում բավարար քանակությամբ հեղուկը մեծ նշանակություն ունի աղիների նորմալ աշխատանքի համար, իսկ ջրի սակավությունը հանգեցնում է վերջինիս հետ կապված խնդիրների առաջացմանը:


Փորկապության կանխարգելման ու բուժման համար համոզվեք,  որ օգատործում եք բավարար քանակությամբ հեղուկ և բջջանյութ, որը առկա է մրգերում ու բանջարեղեններում:
Փորկապությունը կարող է  նաև ֆիզիկական ակտիվաության,  հիպոթիրեոզի, աղիների բորբոքման ու դիսբակտերիոզի,  սննդային գերզգայնության ու սթրեսի հետևանք լինել:

Չոր մաշկ ու ավելի ընդգծված կնճիռներ

Մասնագետների կարծիքով, ջրազրկումը կարող է հանգեցնել մաշկի  գրգռման, բորբոքման ու քորի: Ավելի ծանր դեպքերում մաշկը կարող է  թեփոտել ու դառնալ կարմիր, ճաքել ու արնահոսել:  Երբ մաշկը կորցնում է իր խոնավությունը, բջիջները մահանում են, արդյունքում հայտնվում են ավելի խոր ընդգծված կնճիռներ և մաշկը ավելի  ծեր տեսք է ունենում: Մաշկի թարմացման լավագույն տարբերակը շատ քանակությամբ ջրի օգտագործումն է:

Քաղց ու քաշի ավելացում

Մարդու օրգանիզմը շատ խելացի է, սակայն այն ունի մի խնդիր՝  չի տարբերում քաղցի ու ծարավի միջև եղած տարբերությունը: Հիպոթալամուսը, ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է քաղցի ու ծարավի կարգավորման համար: Եթե դուք ցանկանում եք նվազեցնել կամ  պահպանել ձեր մարմնի զանգվածը, ապա համոզվեք, որ օգտագործում եք բավարար քանակությամբ ջուր: Եթե քաղց եք զգում, մինչ որևէ բան ուտելը, խմեք 1 բաժակ ջուր ու  սպասեք 10-15 րոպե և եթե քաղցի զգացողությունը դեռևս առկա է, կարող եք հանգստ սնվել, քանի որ դա «իսկական քաղցն» է:

Բերանում ծարավի ու չորության զգացողություն


Ծարավի զգացողությունը արդեն վկայում է այն մասին, որ օրգանիզմը մի փոքր ջրազրկված է: Բերանի չորությունը   ծարավի  հետևանք է և վկայում է այն մասին, որ օրգանիզմի լորձաթաղանթներին խոնավություն է անհրաժեշտ:  Այդ պատճառով հարկավորէ  օրվա ըթացքում շատ ջուր խմել:

Գլխացավեր


Եթե մարդը քիչ է ջուր օգտագործում, այդ դեպքում օրգանիզմը փորձում է պահպանել ու կլանել ջուրը  բոլոր հյուսվածքներից, որպեսզի այդ կերպ կարողանա փոխհատուցել օգտագործվող հեղուկի բացակայությունը: Արդյունքում մարդու ուղեղի հյուսվածքները կորցնում են իրենց խոնավության մի մասն ու սեղմվում են՝ հեռվանալով  գանգից: Ցավային ընկալիչները ակտիվանում են և առաջանում է գլխացավ:


Ջրի քանակության պակասից նվազում է ուղեղ ներթափանցող  արյան ծավալն ու թթվածին քանակությունը: Արդյունքում ուղեղում արյունատար անոթները լայնանում են, որն էլ և հանգեցնում է այտուցվածության ու բորբոքման՝ ուժեղացնելով գլխացավը:

Հոգնածություն

Համաձայն 2011 թվականին կատարծավ հետազոտությունների տվյալների,  չափից շատ ջրազրկումը կարող է առաջացնել հոգնածություն, թուլություն և էներգիայի նվազում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հոգանծության դեպքում օգտագործել ոչ թե  թեյ, սուրճ, գազավորված ըմպելիքները, այլ ընդամենը ջուր:


Հոդացավեր


Ջուրը հոդերի համար հանդիսանում է յուրատեսակ «քսուք», որը թույլ է տալիս ոկորներին  սահել իրար վրայով: Երբ  օրգանիզմը չի ստանում բավարար քանկությամբ ջուր, հոդերում ձևավորվում է սննդային դեֆիցիտ, որն էլ և հանգեցնում է աճառային  բջիջների վնասմանը: Այդ պատճառով, եթե դուք տառապում եք հոդացավերից, աշխատեք ուշադրություն դարձնել օգտագործվող ջրի քանակին:


Թույլ իմունային համակարգ


Ջրազրկումը բարձրացնում է արյան մեջ տոքսիների կոնցենտրացիան, որն էլ և կարող է թուլացնել իմունային համակարգը: Օպտիմալ խոնավեցումը մեծ նշանակություն ունի իմունային համակարգի համար։ Այն օգնում է պայքարել  հիվանդության կողմնակի ազդեցությունների  դեմ ու օգնում է իմունային համակարգին հաղթահարել վարակները:

Շատ մարդիկ կարծում են, որ բոլոր հեղուկները ապահովում են  խոնավություն, սակայն դա այդպես չէ: Որոշ ըմպելիքներ, ինչպես օրինակ սուրճն ու որոշ հյութերը ջրազրկում են օրգանիզմը՝ կոֆեինի ու շաքարի քանկության պատճառով:


Մասնագետների կարծիքով, շատ հիվանդություններ դրական են արձագանքում ջրի բարձր քանկության օգտագործմանը: Ըստ նրանց, շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, ասթման ու հոդացավերը հնարավոր է բուժել, եթե պարզապես ավելացնել օգտագործվող ջրի քանակությունը:


Եթե դուք ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, ապա հիշեք, որ անգամ փոքր փոփոխությունները հանգեցնում են մեծ արդյունքների:

Առողջագիտություն

Առողջություն

Առողջություն
Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։
Առողջությունը կախված է հետևյալ գորոծններից.
1. Առողջ սնունդ
2. Հիգենիա
3. Շրջակա միջավայր
4. Հոգևիճակ
5. Մարզանք
6. Պատասխանատու վարքագիծ
7. Վնասակար սովորություններ
8. Կրթություն
9. Ախքատություն
10. Ժառանգականություն
Վերադասավորում եմ գործոնները ըստ իմ կարծիքով առաջնահերթության.
1.Ախքատություն
2.Առողջ սնունդ
3.Շրժակա միջավայր
4.հիգենիա
5.Վատ սովորություններ
6.հոգևիճակ
7.Պատասխանատու վարքագիծ
8.Կրթություն
9.Ժառանգականություն
10.Մարզանք